20:18   21-07-2021
Կոլեկտիվ հուզական ինտելեկտ. փոխըմբռնում գործընկերոջից մինչև գործատու. «Գործարար հոգեբանություն»
Թողնել մեկնաբանություն

Խմբային մակարդակում հուզական ինտելեկտը դա առանձին անհատների էմոցիոնալ ինտելեկտի հանրագումարը չէ: Թիմում սեփական հույզերը դրսևորելն ու դիմացինի զգացմունքները հասկանալը կամ կառավարելը շատ ավելի բարդ գործընթաց է: Հաջողակ կազմակերպությունների հիմքում ոչ թե հաջողակ անհատներն են, այլ թիմային բարձրորակ աշխատանքը: Սակայն նույնիսկ այդպիսի թիմերում լինում են կոնֆլիկտներ, բայց դրանք շատ արագ հարթվում են: Հույզերը  պետք է վեր հանել կամ կառավարել, այլ ոչ թե վերլուծել կամ թաքցնել դրանք: Թիմի ղեկավարը կամ առաջնորդը պետք է սահմանի շփման կաննոներ, անընդհատ վերահսկի էմոցիոնալ մթնոլորտը:

«Հարմոնիա» կենտրոնի ղեկավար Աշխեն Մկոյանը խոսել է թիմային մակարդակում հուզական ինտելեկտի ներգործության մասին:

Loading...