14:05   22-07-2021
Փրկարարները զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակում են Մատաղիսում
Թողնել մեկնաբանություն

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված եւ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները հուլիսի 22-ին փրկարարական մեկ ջոկատով շարունակվում է Մատաղիսում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Արդյունքների մասին Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ռազմական գործողությունների դադարից անմիջապես հետո սկսված որոնողական աշխատանքների ընթացքում մինչ օրս հայտնաբերվել է 1 604 աճյուն:


Loading...