11:24   23-07-2021
Կարգապահական հանձնաժողովը քննել է ոստիկանության 3 աշխատակիցների ծառայողական քննության նյութերը
Թողնել մեկնաբանություն

 Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հուլիսի 22-ի հերթական նիստին, որը վարել է ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, մասնակցել են ոստիկանության շտաբի, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր և ներքին անվտանգության վարչությունների պետերն ու ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների անդամներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության երեք աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:

Ըստ աղբյուրի՝ փաստական հանգամանքները վերլուծելուց հետո հանձնաժողովը որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին՝ 1 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունում ծառայությունից ազատում», իսկ 1 ծառայողի նկատմամբ՝ «Նկատողություն» կարգապահական տույժերը։


Loading...