11:25   23-07-2021
Ասկերանի մոլորված ու Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատված անցած բնակիչը վերադարձվել է
Թողնել մեկնաբանություն

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 22-ին Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչներից մեկը Խրամորթ համայնքի հատվածում, տեղանքում մոլորվելով, անցել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատված: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկացնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

«Ռուս խաղաղապահների միջամտությամբ անձը վերադարձվել է հայկական կողմին:
Նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում»,– ասված է  Արցախի ՄԻՊ-ի գրառման մեջ:

Loading...