12:03   23-07-2021
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է ՌԴ-ի հետ տիեզերական գործունեության ոլորտում համագործակցության աշխատանքային խումբ
Թողնել մեկնաբանություն

Տիեզերական գործունեության ոլորտի զարգացման նպատակով ստեղծվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տիեզերական գործունեության ոլորտում համագործակցության ապահովման հայկական կողմի աշխատանքային խումբ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Աշխատանքային խմբի կազմում կընդգրկվեն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Պաշտպանության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Զինված ուժերի գլխավոր շտաբի, Անվտանգության խորհրդի գրասենյակի, «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի և ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի ներկայացուցիչները:     


Loading...