16:01   23-07-2021
Բաքվի դատարանը ևս 13 հայ ռազմագերու դատապարտել է 6 տարվա ազատազրկման
Թողնել մեկնաբանություն

Բաքվի դատարանը վեց տարվա ազատազրկման է դատապարտել 13 հայ ռազմագերիների, գրում է Sputnik-ը:

Նրանք են Ռաֆիկ Կարապետյանը, Գուրգեն Գալոյանը, Հրայր Թադևոսյանը, Վաղարշակ Մալոյանը, Սասուն Եղիազարյանը, Արսեն Վարդանյանը, Վահագն Բահրիկյանը, Սեդրակ Սողոմոնյանը, Արման Դիլանյանը, Մանուկ Մարտոյանը, Մելս Ամբարդանյանը, Անդրանիկ Միքայելյանը և Ֆելիքս Գրիգորյանը։

Դատն անցկացվում է Ազադ Մեջիդովի նախագահությամբ։

Հայ ռազմագերիները պատիժը կկրեն խստացված ռեժիմով գաղութում։

Ավելի վաղ դատախազը մեղադրյալներից յուրաքանչյուրի համար պահանջել էր յոթ տարվա ազատազրկում և հետագայում արտահանձնում։

Հայ ռազմագերիներին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 214.2.1, 214.2.3 հոդվածների համաձայն (ահաբեկչություն, որը կատարել են մի խումբ անձինք՝ նախնական դավադրությամբ, կազմակերպված խմբի կամ հանցավոր միության (հանցավոր կազմակերպություն) կողմից՝ հրազեն ու որպես զենք օգտագործվող առարկաների օգտագործման) կազմակերպված խմբի կողմից զենքի, դրա համար նախատեսված մասերի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերում, տեղափոխում, վաճառք, պահում, փոխադրում կամ կրում, 279.2 (Ադրբեջանի օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծում, այդ կազմավորումների կամ խմբերի կողմից ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կամ անհատների վրա հարձակում) և 318.2 (Ադրբեջանի պետական ​​սահմանի անօրինական հատում մի խումբ անձանց կողմից նախնական դավադրությամբ կամ կազմակերպված խմբի կողմից)։

Հիշեցնենք, որ երեկ ևս Բաքվի դատարանը Ադրբեջանում դիվերսանտ համարվող 13 հայ զինվորականներին դատապարտել է 6 տարվա ազատազրկման։

Գրում է Shantnews.am -ը:


Loading...