11:55   24-07-2021
Փրկարարները Վարանդայի շրջանից հայտնաբերել են ևս 4 զինծառայողի աճյուն
Թողնել մեկնաբանություն

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հուլիսի 23-ին իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում փրկարարները հայտնաբերել և տարհանել են պատերազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող ևս 4 զինծառայողի (կամավորներ, պահեստազորայիններ) աճյուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հաղորդագրություն է տարածել Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- նշված է հաղորդագրության մեջ:

2020 թվականի արցախյան պատերազմից անմիջապես հետո սկսված որոնումների ընթացքում, Արցախի կորուսյալ տարածքներից հայտնաբերվել և մինչ օրս տարհանվել է 1615 աճյուն:

Loading...