11:57   24-07-2021
Հայաստանում էլեկտրական շարժիչով մեքենաների լիցքավորման կայանների թիվը կավելանա
Թողնել մեկնաբանություն

Ուկրաինայի հայերի միությունը նախատեսում է ընդլայնել էլեկտրալիցաքավորման կայանների բացմանն ուղղված սոցիալական նախագծերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, AnalitikaUA.net-ը տեղեկացնում է, որ պլանավորվում է Հայաստանի տարբեր քաղաքներում բացել 15 էլեկտրալիցաքավորման կայան: Ուկրաինայի հայերի միության սոցիալական նախագծի նախաձեռնող ու համակարգող Ռոման Չոբանյանը նշել է, որ 10 էլեկտրալիցքավորման կայան կբացվի Երևանում, իսկ 5-ն՝ այլ շրջաններում:

Հայաստանում իրականացվում է Ուկրաինայի հայերի միության` էլեկտրական մեքենաների լիցքավորման կայաններ բացելու ուղղությամբ սոցիալական նախագիծ: Նախաձեռնությունը սկսել է իրականություն դառնալ 2019 թվականից Տավուշի մարզում:

 

Loading...