12:08   24-07-2021
Մանվել Փարամազյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
Թողնել մեկնաբանություն

 Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նրա պաշտպան Լուսինե Սահակյանը: Պաշտպանը նշել է, որ գործը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին: Դատական նիստը նշանակվել է հուլիսի 26-ին ժամը 15.00:

Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը երկու ամսով կալանավորվել է:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախության  օժանդակելը կամ կազմակերպելը),  311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) եւ 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով: Փարամազյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

 

Loading...