13:33   24-07-2021
Բայդենը մտադիր է մինչև 100 միլիոն դոլար հատկացնել աֆղան փախստականներին օգնելու համար
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լիազորել է մինչև 100 միլիոն դոլար հատկացնել Աֆղանստանից այն քաղաքացիների տարհանման համար, որոնք տարաբնույթ օգնություն են ցուցաբերել ամերիկյան զորքերին: Այս մասին հայտնում է «Իզվեստիան»՝ հղում անելով ուրբաթ  օրը ԱՄՆ առաջնորդի կողմից պետքարտուղար Էնթոնի Բլինկենին ուղարկված ծանուցագիրը:

Նշվում է, որ խոսքը փախստականներին և ներքին տեղահանված անձանց հրատապ օգնություն ցուցաբերելու համար պետական հիմնադրամի ծախսերի մասին է: Այդ նպատակով ԱՄՆ կառավարությունը կհատկացնի «մինչև 100 միլիոն դոլար»:

Պարզաբանվում է, որ այդ միջոցները կտրամադրվեն «Աֆղանստանում տիրող իրավիճակի» հետ կապված, այդ թվում` ԱՄՆ-ի հատուկ ներգաղթային վիզաների համար դիմող այս երկրի քաղաքացիների կողմից առաջացած կարիքների բավարարման համար:

Գրում է Shantnews.am -ը:

Loading...