13:36   24-07-2021
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնաժողովը կոչ է արել Թուրքիային հաշվետվություն ներկայացնել Այա Սոֆիայի մզկիթի պահպանության մասին
Թողնել մեկնաբանություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն ուրբաթ Թուրքիայից պահանջել է հաջորդ տարի հաշվետվություն ներկայացնել Ստամբուլի Այա Սոֆիայի մզկիթի պահպանության գործողությունների վերաբերյալ, հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:

Նոր զեկույցը Թուրքիայի կողմից պետք է ներկայացվի 2022 թվականի փետրվարի 1-ին։

Նշվում է նաև, որ գերատեսչությունը կրկին խոր մտահոգություն է հայտնել անցյալ տարի Այա Սոֆիայի մզկիթի վերափոխման և դրա հետևանքների կապակցությամբ:

Սուրբ Սոֆիան շուրջ հազար տարի քրիստոնյա աշխարհի ամենամեծ տաճարն էր համարվում: 1934 թվականին Թուրքիայի նախագահ Քեմալ Աթաթուրքը տաճարին տվել էր թանգարանի կարգավիճակ: Այն ներառվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Սակայն 2020 թվականի հուլիսին Թուրքիայի իշխանությունները չեղյալ էին համարել 1934 թվականի որոշումը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել էր հրամանագիր տաճարը մզկիթի վերածելու մասին, ինչից հետո հուլիսի 24-ին Այա Սոֆիայում իրականացվել էր առաջին նամազը

Loading...