14:50   24-07-2021
Վրաստանում կորոնավիրուսով հիվանդների համար մահճակալների պակաս կա
Թողնել մեկնաբանություն

Թբիլիսիում կորոնավիրուսային վարակի օրական մակարդակի կտրուկ աճից հետո ձևավորվել է կորոնավիրուսով հիվանդների համար հիվանդանոցային մահճակալների պակաս: Ստեղծված վիճակը Առողջապահության նախարարության ղեկավար Եկատերինա Տիկարաձեն մեկնաբանել է վարակվածների թվի աճով և այն փաստով,որ վարակված քաղաքացիներն անհապաղ պահանջում են հսպիտալացում:

«Մահճակալներ ավելացվում են ամենուր: Առայժմ միայն Թբիլիսիում է պակասում: Մարզերում կա 1258 ազատ մահճակալ: Բայց, որքան գիտեմ, այնտեղ մանկական մահճակալների հետ կապված խնդիրներ կան, և ինտենսիվ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ»,- ասել է Տիկարաձեն:

Առողջապահության նախարարը նշել է , որ կլինիկաների ծանրաբեռնվածությունը պայմանավորված է նաև նրանով, որ շտապօգնության բժիշկներին միշտ չէ, որ հաջողվում է համոզել հիվանդներին, որ իրենց դեպքում հոսպիտալացման կարիք չկա, և նրանք կարող են բուժվել տանը:

Loading...