15:33   24-07-2021
Ոստիկանության ծառայողներն Արմավիրի մարզում իրականացրել են ուժեղացված ծառայություն
Թողնել մեկնաբանություն

Հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով՝ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ հուլիսի 23-ին Արմավիրի մարզի Արմավիր, Էջմիածին ու Մեծամոր քաղաքներում իրականացրին ուժեղացված ծառայություն, որը ղեկավարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով Արմավիրի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներ բերման են ենթարկվել 5 անձ։ Կատարվել են խուզարկություններ ու զննություններ։ Հայտնաբերվել են տարբեր տեսակի ատրճանակներ ու հրացաններ, դանակներ, մահակներ ու կռփազենք՝ ընդհանուր 23 միավոր։ Երեք անձի խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 9 գրամից ավելի քաշով։ Նմանօրինակ հատուկ միջոցառումները պարբերական են։

Loading...