16:08   24-07-2021
Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկացի մի քանի չինովնիկի և կազմակերպության նկատմամբ
Թողնել մեկնաբանություն

Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկացի մի քանի չինովնիկի և կազմակերպության նկատմամբ:

Սա պատասխան է այն բանի, որ ԱՄՆ-ն էլ իր հերթին է պատժամիջոցներ սահմանել Հոնկոնգի մի քանի պաշտոնյայի նկատմամբ:

Չինական պատժամիջոցների ցանկում են ԱՄՆ նախկին ֆինանսների նախարարներից մեկը և Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության ղեկավարը: Ընդ որում, ուշագրավն այն է, որ ամերիկացիների նկատմամբ պատժամիջոցները սահմանվել են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանի՝ Չինաստան կատարելիք այցի նախօրեին:

Այդ պատժամիջոցները սահմանվել են համաչինական ժողովում ընդունված մի օրենքով, որը վերաբերում է Հոնկոնգին: Ըստ այդմ՝ պատիժ է սահմանվում նրանց նկատմամբ, ովքեր որևէ քայլ կանեն Հոնկոնգի առանձնացման համար:

Loading...