15:00   03-08-2021
«BarCamp». «անկազմակերպ» միջոցառում կամ ազատ շփումների «չկոնֆերանս». «IT Armenia»
Թողնել մեկնաբանություն

«BarCamp» -ը միջոցառում է, որն ընդունված է անվանել «չկոնֆերանս»: Այն ստեղծվել է ԱՄՆ-ում և Հայաստան է հասել 2009-ին: Շուտով մեծ ճանաչելիություն է ստացել նաև այստեղ: Ազատ մտքի փոխանցման այս հարթակում կարող է ելույթ ունենալ ցանկացած մարդ, ցանկացած թեմայի շուրջ: Ունկնդրողներին ևս մեծ ազատություն է տրված. յուրաքանչյուրը ցանկացած պահի կարող է վեր կենալ և գնալ հաջորդ խոսնակին ունկնդրելու: «BarCamp» -ը համայնքային միջոցառում է և իր բնույթով մի քիչ անկազմակերպ: Նրա բոլոր հյուրերն անվճար են ելույթ ունենում, իսկ արտասահմանից հրավիրվածներին լավագույն դեպքում ապահովում են տոմսով կամ հյուրանոցով: Գիտելիքներով կիսվողների մեծ մասը սովորաբար բլոգերներ են կամ մեդիա աշխարհի մարդիկ: 

Ուշագրավ է նաև այն, որ դրա կազմակերպիչները կամավորական սկզբունքով են աշխատում իսկ հովանավորներից ստացված գումարը բացառապես ծախսվում է հաջորդ միջոցառումների վրա: Եղել են դեպքեր, երբ ավելացված գումարն անգամ հետ է վերադարձվել նվիրատուին: 

Նախատեսվում են այլընտրանքային փոքր «BarCamp» -էր Հայաստանի մյուս քաղաքներում:

«IT Armenia»  հաղորդաշարի հյուրերն այս անգամ՝ «BarCamp»  միջոցառման կազամակերպչական խմբի ներկայացուցիչներն են՝ Արթուր Պապյանը և Արմեն Գրիգորյանը:

Loading...