10:56   04-08-2021
Ռուստամ Բադասյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ
Թողնել մեկնաբանություն

Կառավարության որոշմամբ՝ Էդվարդ Հովհաննիսյանն ազատվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Էդվարդ Հովհաննիսյանին ազատել Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Ռուստամ Բադասյանը նշանակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Ռուստամ Բադասյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահ»,- ասված է որոշման մեջ:

Loading...