11:54   04-08-2021
Image Description
Հունաստանում վերջին 30 տարվա ընթացքում արձանագրվել է ամենաշոգ եղանակը
Թողնել մեկնաբանություն

Անտառային հրդեհները հասել են Հունաստանի մայրաքաղաք Աթենքի հյուսիսային շրջաններ: Հազարավոր բնակիչներ հեռացել են իրենց տներից՝ փոխանցում է Euronews-ը:

Հունաստանի վարչապետ Կիրիակիս Միցոտակիսը հայտարարել էր, որ Հունաստանը նման տապի ականատես չի եղել ավելի քան 30 տարի: Ուժգին քամու պատճառով Աթենքի երկնակամարը ծածկվել է ծխի հաստ շերտով, ինչը քաղաքացիներին ստիպել է տարհանվել:

Նշվում է, որ կրակի օջախները վերահսկողության տակ վերցնելու համար տևական ժամանակ կպահանջվի, քանի որ չոր եղանակն ու քամիները չեն նպաստում դրան:

Հունաստանի որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը եղել է 45 աստիճան ըստ Ցելսիուսի: Ակնկալվում է, որ այն դեռ կբարձրանա:

Loading...