11:54   04-08-2021
Աֆղանստանի պաշտպանության նախարարի տան վրա հարձակման զոհերի թիվը հասել է 8-ի
Թողնել մեկնաբանություն

Քաբուլում զինված հարձակում են գործել Աֆղանստանի պաշտպանության նախարարի տան վրա՝ տեղեկացնում է երկրի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Զինված հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի: Ավելի վաղ, հայտնի էր չորս մահվան ու 20 վիրավորի մասին:

Լրատվամիջոցները հայտնում են, որ գրոհը տևել է 5 ժամ: 5 մահապարտ ահաբեկիչները ոչնչացվել են:

Ականատեսների հավաստմամբ՝ Աֆղանստանի պաշտպանության նախարարի տան մոտ ավտոմեքենա է պայթեցվել, որից հետո նրա  բնակարան են ներխուժել զինված ահաբեկիչներ: Երկրի ուժային կառույցի ղեկավարն ու ընտանիքի անդամները չեն տուժել:

Loading...