11:55   04-08-2021
ԱՄԷ-ի ափերի մոտ լցանավ են առևանգել. կասկածում են Իրանին
Թողնել մեկնաբանություն

Արաբական Միացյալ Էմիրությունների ափերի մոտ պանամական դրոշի տակ նավարկող Asphalt Princess ասֆալտ տեղափոխող լցանավն առևանգվել է: Ըստ BBC-ի՝ նավ են բարձրացել 8-9 զինված անձինք և հրամայել, որ այն ուղղության վերցնի դեպի Իրան:

Լցանավի առևանգման մեջ կասկածում են Իրանի հետ կապված ուժերին:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը հայտնել է անհապաղ հետաքննություն սկսելու մասին: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը հայտնել է, որ առայժմ վաղ է եզրակացություններ անել:

Իսկ Իրանը հերքել է իր կամ իր դաշնակիցների առնչությունը միջադեպին՝ դա անվանելով թշնամական գործողություններ Թեհրանի դեմ:

Loading...