11:55   04-08-2021
Թուրքիայի հարավում անտառային հրդեհներից տուժել է մոտ 80 բնակավայր
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի հարավում բռնկված անտառային հրդեհները վնաս են հասցրել 5 նահանգի 78 բնակավայրի։ Այս մասին հայտարարել է երկրի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Բեքիր Պակդեմիրլին։

«Վնաս է հասցվել 2219 ֆերմերային տնտեսությունների։ Վնասը կփոխհատուցվի, երբ ավարտենք գնահատումը»,-լրագրողների հետ զրույցում ասել է նախարարը։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 16 ինքնաթիռ, 9 անօդաչու, 51 ուղղաթիռ, 96 հրշեջ-մեքենա և մոտ 5200 մարդ։ Նա նշել է, որ շնորհիվ օտարերկրյա օգնության՝ աշխատանքներում ներգրավված տեխնիկայի թիվն ավելացել է։

Ներկայում պայքար է տարվում հրդեհի 9 օջախների դեմ։ Վերջին 1 օրում մարվել կամ հսկողության տակ է վերցվել կրակի 147 օջախ։ Առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջայի հաղորդմամբ՝ հրդեհների զոհերի թիվը հասել է 8-ի, կա 864 վիրավոր։

Loading...