12:00   13-08-2021
Երեք պատճառ յոգայով զբաղվելու համար. «Ռադիոառողջարան»
Թողնել մեկնաբանություն

Յոգան ֆիզիկական, մտավոր և հոգևոր հմտությունների ու գիտակարգերի համակարգ է, որն առաջացել է շուրջ 5000 տարի առաջ հնագույն Հնդկաստանում: Հետո այն տարածվել է ամբողջ աշխարհում: Կան յոգայի վերաբերյալ հրապարակված տարբեր որակի տասնյակ գիտական փորձարկումներ։ Դրանց մեծ մասը վկայում է, որ յոգան անվտանգ է և կարող է արդյունավետ կերպով բարձրացնել ֆիզիկական հնարավորությունները, մասնավորապես, ֆիզիկական և հոգեկան ներուժը, ճկունությունը և հավասարակշռությունը։

Կան տվյալներ այն մասին, որ կանոնավոր կերպով յոգայով զբաղվելը կարող է օգտակար լինել բարձր արյան ճնշմամբ, սրտային հիվանդություններով, քրոնիկ, այդ թվում՝ գոտկային շրջանի ցավերով տառապող, դեպրեսիա և սթրես ունեցող մարդկանց համար։ Թեման առավել մանարամասն տեսանյությում՝ յոգայի ուսուցիչ Սոնա Պետրոսյանի հետ զրույցում: 

Loading...