14:54   04-08-2021
Իշխան Սաղաթելյանը՝ ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու
Թողնել մեկնաբանություն

Խորհրդարանը շարունակում է ԱԺ նախագահի տեղակալների ընտրության հարցի քննարկումը:

Ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալներից մեկը պետք է լինի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունից: «Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը:

«Մեր պայքարը շարունակվում է, Հայաստանի մարտահրավերները գնալով թանձրանում են, և մեր թիմը, գիտակցելով պահի ողջ լրջությունն ու պատասխանատվությունը, համոզված է, որ Իշխան Սաղաթելյանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում շարունակելու է ծառայել Հայաստանի պետականության և հայ ժողովրդի շահերին, իրացնել մեր՝ «Հայաստան» դաշինքի քաղաքական նպատակադրումները»,- ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: 

Loading...