16:11   20-08-2021
Վրաստանում դպրոցների մանկավարժների 40 տոկոսը կորոնավիրուսի դեմ պատվաստում է ստացել
Թողնել մեկնաբանություն

 Վրաստանում դպրոցների մանկավարժների 40 տոկոսն արդեն ներարկվել Է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով: Այդ մասին հաղորդում են երկրի կրթության եւ գիտության նախարարությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշում են գերատեսչությունում, մինչեւ նոր ուսումնական տարվա սկսվելը երկրում պրոֆեսորների եւ ուսուցիչների մեծ մասը պատվաստում կստանան: Կրթության ոլորտի ներկայացուցիչների իմունացումն ակտիվորեն շարունակվում Է:

Թբիլիսիում, Մցխեթում (Մցխեթ-Մթիանեթիի տարածաշրջան) եւ երկրի իմունացման բոլոր կենտրոններում կրթության ոլորտի ներկայացուցիչների համար հատկացվել են պատվաստման առանձին տարածքներ:

Նրանք կարող են ներկայանալ առանց նախնական գրանցման եւ պատվաստվել այն պատվաստանյութով, որը նախընտրում են: Ավելի վաղ Վրաստանի հիվանդությունների եւ հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն կրթության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին հորդորել Է պատվաստվել եւ նոր ուսումնական տարին դիմավորել պատրաստված: Ներկայում Վրաստանում համաճարակաբանական ծանր իրադրություն Է, ինչի պատճառով նոր ուսումնական տարեշրջանի վերսկսումը դասարաններում հարցականի տակ Է:

Համաճարակաբանների խոսքով՝ նրանք չեն կարողանա այդպիսի հանձնարարական տալ այն դեպքում, եթե իրադրությունը չբարելավվի եւ կորոնավիրուսի տարածման ցուցանիշները չնվազեն:

Մինչեւ 2020 թվականի աշնանը ուսումնական տարվա սկսվելը Վրաստանում գրանցված Է եղել 2309 դպրոց, այդ թվում՝ 2086-ը՝ պետական եւ 223-ը՝ մասնավոր: Դրանցում աշխատանքի են տեղավորված եղել 62 հազար 699 ուսուցիչներ, հաղորդել Է Sputnik-ը:

Loading...