18:12   08-09-2021
Չար աչքի ուլունք, եռանկյուն մուսկաներ. Ինչի՞ց է վախենում թուրքը. «Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Կապույտ աչքի տեսք ունեցող ուլունքներ, եռանկյուն մուսկաներ, մարդ առևանգող չար ոգիներ…Ժամանակակից թուրքն այսօր էլ հավատում է նման բաներին, ավելի շատ քան մենք հայերս: Թուրքիայում, հաճախ անգամ ակադեմիական կրթություն ստացածներից կարելի է լսել պատմություններ չար աչք ունեցող մարդկանց մասին: Ըստ ազգային ընկալման, պարտադիր չէ, որ այդ մարդիկ լինեն հոգով վատը: Չար աչք ունեցողներից այստեղ պաշտպանվում են հատուկ ուլունքի միջոցով՝ կախելով դա իրենց տներում և խանութներում: Այդ վախի շնորհիվ, հուլունքի արտադրությունն ու վաճառքը դարձել է շահութաբեր: Շատ տարածված է նաև սուրճի բաժակ նայելը: Կան նաև փողով գլխին աղոթք կարդալու, թշնամուն վատություն անելու կամ բռնի սիրահարեցնելու վճարովի ծառայություններ: Նման մոգություններով զբաղվում են թե քահանաները, թե մոլլաները:

«Կիսալուսնի մայրամուտը» հաղորդման թեման այս անգամ թուրքերի սնոտիապաշտությունն է:


Loading...