18:03   10-09-2021
«Հայկական» թե՞ «Հայաստանից». Ինչպիսի՞ պիտակով առաջխաղացնել հայկական բիզնեսը. «Գործարա® մտագրոհ»
Թողնել մեկնաբանություն

Հայկական արտադրանք: Հումք, աշխատուժ, ավանդույթ, թե՞ տարածք: Ի՞նչն է կարևոր։ Հարցադրումը այսօր առավել քան արդիական է դարձել, նշում է Նարեկ Ալեքսանյանը: Շատ ապրանքներ արտադրված չլինելով Հայաստանում, այնուամենայնիվ հայտնի են որպես հայկական: Անվանումը կարևոր է. հաճախ արտերկրում արտադրված «հայկականը» կարող է հարվածել հայ գործածարի վաճառքների: Գևորգ Պողոսյանը համեմատում է հայկական բառը էկո բառի հետ: Կարող է անունը լինել, բայց բովանդակոււթյունը չասի դրա մասին: Նա նշում է ՝ գործարարները իրենք պիտի հարցը տան՝ այդ բառի կիրառումը ի՞նչ վաճառք կապահովի: Պիտի ընդգծել երկու հանգամանք. ո՞ր շուկայում է այն վաճառվելու, և ո՞րն է ընտրված թիրախային խումբը: Կարող է բառը տեղ-տեղ օգնել, և տեղ-տեղ նաև վնասել: Սամվել Գևորգյանը, հայկական անվանումը կապում է ոչ թե ապրանքի այն տեխնոլոգիայի հետ: Նրա խոսքով նախ պիտի տարածել տեխնոլոգիան, ապա նաև ստեղծել բառի, բրենդի նկատմամբ վստահություն: Պետք է առաջնահերթ հայտնի դարձնել հայկական տեխնոլոգիաները։

Loading...