12:14   16-09-2021
ԱՄՆ-ը Ռուսաստանն անվանել է խոշորագույն ռազմական սպառնալիք առաջիկա 10 տարում
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանը տեսանելի հեռանկարում մնում է ՆԱՏՕ-ի համար գլխավոր ռազմական սպառնալիքը։ Այս մասին Կոնգրեսում լսումների ժամանակ հայտարարել է Ջուլիեն Սմիթը, ում առաջադրել են Հյուսիսատլանտյան դաշինքում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնում, փոխանցում է RIA Novosti-ն։

«Ռուսաստանը մնում է Եվրաատլանտյան տարածաշրջանի ամենամեծ աշխարհաքաղաքական սպառնալիքը և միանգամայն հստակ մնում է ՆԱՏՕ-ի խոշորագույն ռազմական սպառնալիքը տեսանելի ապագայում և, իհարկե, հաջորդ տասնամյակի ընթացքում»,-հայտարարել է Սմիթը։

Նա նշել է, որ Ռուսաստանի ագրեսիան շարունակվում է, և իրենք պետք է Ռուսաստանին պատասխանատվության ենթարկեն բոլոր գործողությունների համար։

Նա խոստացել է պաշտոնում իր հաստատման դեպքում աշխատել Ամերիկայի դաշնակիցների ու գործընկերների հետ՝ «Հյուսիսային հոսք-2»-ի գործարկման՝ ԱՄՆ-ի համար անցանկալի հետևանքների չեզոքացման ուղղությամբ։ Նա գազատարի կառուցումն անվանել է վատ գործարք և աշխարհաքաղաքական նախագիծ, որը խաթարում է Եվրոպայի, և առաջին հեթին Ուկրաինայի էներգետիկ անվտանգությունը։

Loading...