13:17   16-09-2021
ԱՄՆ-ը եւ նրա համագործակիցները կհայտարարեն անվտանգության բնագավառում նոր ձեւաչափի ստեղծման մասին
Թողնել մեկնաբանություն

Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիայի իշխանությունները շուտով կհայտարարեն անվտանգության բնագավառում գործակցության նոր եռակողմ ձեւաչափ ստեղծելու մասին, որը կստանա AUKUS անվանումը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է ամերիկյան վարչակազմի մի բարձրաստիճան ներկայացուցիչ:

«ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ավստրալիան կհայտարարեն անվտանգության բնագավառում երեք երկրների միջեւ Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գծով նոր եռակողմ գործակցություն ստեղծելու մասին, որը կստանա AUKUS անվանումը»,-ասել Է պաշտոնյան:

Ավելի վաղ Politico թերթը հաղորդել Է, որ երեք երկրները պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցության նոր ձեւաչափի շուրջ, որը կոչված Է դյուրացնել առաջավոր ռազմական տեխնոլոգիաների փոխանակումը: Սպասվում Է, որ դրա մասին կհայտարարեն սեպտեմբերի 16-ի երեկոյան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Loading...