13:54   16-09-2021
Image Description
Մոսկվայում առաջին անգամ COVID-19-ի բուժան նոր թերապիա են կիրառել
Թողնել մեկնաբանություն

 Ռուսաստանի քաղաքներից առաջինը մայրաքաղաք Մոսկվայում են սկսել կիրառել մոնոկլոնալ վիրուսաչեզոքացուցիչ հակամարմինների խմբի նոր պատրաստուկները. առաջին հիվանդները դարձել են հղի կանայք: Այդ մասին հայտնել Է սոցիալական զարգացման հարցերի գծով Մոսկվայի փոխքաղաքագլուխ Անաստասիա Ռակովան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ, COVID-19-ով հիվանդ կանանց բուժման համար հղիության ժամանակաշրջանում հնարավոր Է մոնոկլոնալ վիրուսաչեզոքացուցիչ հակամարմինների խմբի պատրաստուկների կիրառումը: Այսօրվա դրությամբ Մոսկվայում արդեն ավելի քան 70 հիվանդ ստացել Է այս թերապիան»,-Ռակովայի խոսքը մեջբերում Է Մոսկվայի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:

Նա նշել Է, որ պատրաստուկները կիրառելիս չեն գրանցվել անցանկալի երեւույթներ, նշվել Է վիրուսի արագ չեզոքացում եւ հիվանդների վիճակի բարելավում: Այս պատրաստուկներն օգտագործում են կորոնավիրուսային հիվանդության վաղ փուլում հիվանդներին բուժելու համար, որոնց մոտ առկա են հիվանդության ծանր ընթացքի ռիսկերը, ճշտվում Է կայքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Loading...