17:04   16-09-2021
Հայտնի են ԵԽԽՎ-ում, Եվրանեսթում և ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակությունների կազմերը
Թողնել մեկնաբանություն

Հաստատվել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում և Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ազգային ժողովի ութերորդ գումարման պատվիրակությունների կազմերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատվիրակությունների կազմերը հաստատվել են սեպտեմբերի 16-ին կայացած ԱԺ խորհրդի արտահերթ նիստում:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակությունը կղեկավարի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Պատվիրակության անդամներն են ՔՊ-ից Նազելի Բաղդասարյանը, Վլադիմիր Վարդանյանը, Սոնա Ղազարյանը, Էդուարդ Աղաջանյանը, «Հայաստան» խմբակցությունից Արմեն Գևորգյանը, Արմեն Ռուստամյանը, «Պատիվ ունեմ»-ից` Հայկ Մամիջանյանը:

Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթում» հայկական պատվիրակությունը կղեկավարի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Մարիա Կարապետյանը, անդամներն են ՔՊ-ից Արման Եղոյանը, Բաբկեն Թունյանը, Սարգիս Խանդանյանը, Մերի Գալստյանը, Տաթևիկ Գասպարյանը, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից՝ Արթուր Խաչատրյանը, Աննա Գրիգորյանը, Արթուր Ղազինյանը, «Պատիվ ունեմ»-ից՝ Հայկ Մամիջանյանը:

Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովն էլ կղեկավարի ՔՊ-ից Բաբկեն Թունյանը, անդամներն են ՔՊ-ից Անուշ Բեղլոյանը, Սերգեյ Բագրատյանը, «Հայաստան» խմբակցությունից՝ Աղվան Վարդանյանը:

Loading...