17:07   16-09-2021
Image Description
Չինաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստել է 1 միլիարդից ավելի մարդու
Թողնել մեկնաբանություն

Չինաստանում ավելի քան 1 մլրդ մարդ լիովին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Դա կազմում է երկրի բնակչության շուրջ 70 տոկոսը, հաղորդում է Bloomberg գործակալությունը: Այսպիսով, պատվաստման տեմպերով Չինաստանն առաջ է անցել Եվրամիությունից և ԱՄՆ-ից: ԱՄՆ-ում և Ճապոնիայում COVID-ի դեմ լիովին պատվաստվել է բնակչության գրեթե կեսը, Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում՝ 60 տոկոսից ավելին:

Չինաստանը տասն ամիս առաջ է հաստատել տեղական արտադրության Sinopharm պատվաստանյութը և մեկնարկել պատմության մեջ ամենամեծ պատվաստման արշավը: Տեղական արտադրողների կողմից արտադրված ևս 6 պատվաստանյութեր արդեն կիրառվում են 12 և բարձր տարիքի անձանց շրջանում:

Չնայած լավ ցուցանիշներին՝ Պեկինը չի պատրաստվում մեղմացնել գործող խիստ սահմանափակումները:

Իսկ ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի դեմ պատվաստվել է մոլորակի բնակչության 30 տոկոսը: Ըստ Worldometers կայքի տվյալների՝ համավարակի սկզբից մինչև օրս կորոնավիրոսով հիվանդացել է 227 միլիոնից ավելի մարդ: Վիրուսը 4 միլիոն 600 հազարից ավելի մարդու կյանք է խլել:

Loading...