18:54   16-09-2021
Չեխիայի նախագահի մոտ առողջական լուրջ խնդիրներ չեն հայտնաբերվել
Թողնել մեկնաբանություն

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի մոտ, որին ավելի վաղ տեղավորել էին Պրահայի Կենտրոնական զինվորական հոսպիտալում, առողջական լուրջ խնդիրներ չեն հայտնաբերվել, նրա կյանքին ոչինչ չի սպառնում, տեղեկացնում է News.ru-ն։

«Անցկացված բուժզննումները հիվանդություններ կամ որեւէ խնդիր չեն հայտնաբերել, որոնք կարող էին սպառնալիք ներկայացնել հանրապետության նախագահի կյանքին։ Ինչպես պարզել են բժիշկները, նա տառապում է ջրազրկումից եւ թեթեւակի հոգնածությունից»,- լրագրողներին տեղեկացրել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Իրժի Օվչաչեկը։

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ Զեմանը հիվանդանոցում կմնա առնվազն մինչեւ ուրբաթ։ Նախագահի մոտ գտնվող որոշ աղբյուրներ հավաստիացնում են, որ նրա գտնվելը հոսպիտալում կապված է պրոֆիլակտիկ հետազոտման հետ։ 

Loading...