19:44   16-09-2021
Բարիդրացիությունն Իրանի առաջնահերթություններից է. Իրանի նախագահ
Թողնել մեկնաբանություն

Տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունները Իրանի առաջնահերթություններից են՝ հայտարարել է Իրանի նախագահը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու համար Թեհրանից Տաջիկստան մեկնելուց առաջ:

Սեյեդ Իբրահիմ Ռայիսին նշել է, որ այցը կատարվում է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի պաշտոնական հրավերով: Իրանի նախագահի խոսքով՝ Շանհայի գագաթնաժողովին մասնակցելուց բացի, հանդիպումներ կունենա գագաթնաժողովին մասնակցող երկրների ղեկավարների և բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Loading...