19:46   16-09-2021
ԱՄՆ-ում առաջարկում են «Գորշ գայլերին» ճանաչել որպես ահաբեկչական կառույց
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի «Դեմոկրատական կուսակցության» անդամ Դինա Թիթուսն ԱՄՆ-ի Ազգային պաշտպանության ոլորտում լիազորությունների մասին 2022-ի օրենքում առաջարկել է կատարել փոփոխություն, որով թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպությունը կճանաչվի որպես ահաբեկչական կառույց և կարգելվի դրա գործունեությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Օրենքի նախագծով նաև առաջարկվում է դադարեցնել Ադրբեջանին տրամադվող ռազմական օգնությունը:

Նշվում է, որ օրենքի փոփոխություններում Ադրբեջանի իշխանություններից պահանջվում է անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին: Անհրաժեշտ է համարվում ուսումնասիրել և պարզել, թե արդյոք արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում թուրքական հարվածային անօդաչուները կիրառել են ամերիկյան տեխնոլոգիաներ:

Loading...