11:00   17-09-2021
Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների տրամադրվել է ազդարարման 7 շչակ
Թողնել մեկնաբանություն

Սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբիկ Նավոյանն ընդունել է «Լոկատոր» ՓԲԸ ազդարարման ծրագրերի ղեկավար Սմբատ Պետրոսյանին:
 
Ինչպես հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից, «Լոկատոր» ՓԲ ընկերությունը ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի միջոցով աջակցում է մարզի սահմանամերձ համայնքներին՝ ազդարարման շչակների ձեռքբերման և դրանց գործարկման հարցերում:
 
Ծրագրի շրջանակներում արդեն իսկ մարզի մի շարք համայնքների տրամադրվել է ազդարաման 7 շչակ, որոնք կփորձարկվեն առաջիկա օրերի ընթացքում:
 
Հանդիպման ընթացքում կողմերի միջև քննարկվել են նաև հետագա համագործակցության ընդլայնմանը և մարզին ազդարարման շչակների քանակի ավելացմանը վերաբերող այլ հարցեր:

 

Loading...