11:01   17-09-2021
ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն իր հաշվին. ԱԱՏՄ
Թողնել մեկնաբանություն

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է՝ ՀՀ առողջապահության նախարարի 65-Ն հրամանով փոփոխություն է կատարվել ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնները հաստատելու մասին առողջապահության նախարարի թիվ 17-ն հրամանում, ըստ որի՝

Աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։

Բացառություն.

Պահանջը չի վերաբերում ամբողջական պատվաստված, մեկ դեղաչափ պատվաստված, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողներին, հղիներին։

ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին:

Սահմանված նորմերը չպահպանելու դեպքում պատասխանատվություն է կրում տնտեսավարողը` վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված կարգով։ Փոփոխությունն ուժի մեջ է մտնում սույն թվականի հոկտեմբերի 1-ից։

Մանրամասներն՝ այստեղ։

Loading...