12:51   17-09-2021
ԵԱՀԿ ԽՎ նախագահը կարևորել է Արցախում տևական խաղաղության հաստատումը
Թողնել մեկնաբանություն

 ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտն անհրաժեշտ է համարում անել ավելին Լեռնային Ղարաբաղում տևական խաղաղություն հաստատելու նպատակով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա խոսել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին իր ելույթի ժամանակ:

Նա ընդգծել է, որ թեպետ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմ է, սակայն պետք է ավելի շատ քայլեր ձեռնարկել՝ երաշխավորելու տևական խաղաղությունը և թեթևացնելու քաղաքացիական անձանց տառապանքները:

«Հենվելով Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների հետ մեր հաջող համագործակցության վրա՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը շարունակում է պատրաստ լինել  նպաստել միջխորհրդարանական երկխոսությանը՝ աջակցելու խաղաղության գործընթացին»,- ասել է նա:


Loading...