12:52   17-09-2021
Image Description
Ոչ մեկի մտքով չանցնի, որ մենք «փողկապավոր ընդդիմություն» ենք դարձել. «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր
Թողնել մեկնաբանություն

 ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը վստահեցնում է, որ իրենք փողոցային պայքարից չեն խուսափելու և փողկապավոր ընդդիմություն չեն դարձել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանական ճեպազրույցում վստահեցրեց խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին:

Լրագրողը հիշեցրեց՝ «Պատիվ ունեմ»-ը ընտրություններին մասնակցել և խորհրդարան էր եկել՝ երկիրը փրկելու առաքելությամբ, հարցրեց՝ ո՞նց և ե՞րբ են փրկելու:

«Ամեն օր բոլոր հնարավոր միջոցներով: Ոչ մեկի մտքով չանցնի, որ մենք փողկապավոր ընդդիմություն ենք դարձել, որը փողոցային պայքարից խուսափելու է: Ինչ հնարավորություն լինի, ԱԺ հարցապնդումից մինչև հերթական բուհի կամ վարչատարածքային միավորի գրասենյակի կամ փողոցի գրավումը, փակումը և ակցիան օգտագործվելու է»,-պատասխանեց Մամիջանյանը:

Իսկ, թե ե՞րբ են դա անելու, ասաց՝ երբ այդ հարցը տվողները շատանան:

Loading...