12:53   17-09-2021
Քասախի համայնքապետի վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան
Թողնել մեկնաբանություն

Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան:

Գործը կքննվի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հովհաննես Ավագյանի նախագահությամբ:

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրը, ըստ մեղադրանքի, նախընտրական շրջանում համագյուղացիներին հորդորել է չքվեարկել «Քաղաքացիական պայմանագրի» օգտին, միևնույն ժամանակ, քողարկված պահանջ է ներկայացրել քվերակել «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին:

Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Loading...