14:04   17-09-2021
Թուրքիայում հետապնդում են Ցեղասպանությունը ճանաչող փաստաբանին
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայում հետաքննություն է սկսվել «Մարդու իրավունքների ասոցիացիայի» Ադանայի մասնաճյուղի ղեկավար, փաստաբան Յակուփ Աթաշի նկատմամբ՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար՝ տեղեկացնում է Ermenihaber-ը:

Ադանայի գլխավոր դատախազությունը Յակուփ Աթաշին «ժողովրդի մի հատվածին ատելության և թշնամանքի դրդելու» մեղադրանք է ներկայացրել:

Աթաշն իրավապահ մարմիններին հայտնել է, որ հայտարարությամբ իր անձնական կարծիքն է հայտնել՝ չունենալով ատելություն և թշնամանք սերմանելու նպատակ: Նա հրաժարվել է ընդունել իրեն ներկայացված մեղադրանքները՝ նշելով, որ համաձայն ՄԻԵԴ որոշումների՝ իր կատարած հայտարարությունը տեղավորվում է խոսքի ազատության իրավունքի շրջանակներում:

Աթաշի կարծիքով՝ իր նկատմամբ սկսված հետաքննության նպատակն է վախեցնել մարդու իրավունքի պաշտպաններին:

Loading...