16:18   17-09-2021
Իրանը դարձել է ՇՀԿ-ի լիիրավ անդամ
Թողնել մեկնաբանություն

Դուշանբեում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի մասնակիցները ստորագրել են համագործակցության փաստաթուղթ, որը ենթադրում է Իրանին կազմակերպություն ընդունելու գործընթացի մեկնարկ: Այս մասին հայտարարվել է ուրբաթ օրը՝ գագաթնաժողովի ժամանակ:

«Իրանի Իսլամական Հանրապետությանը ՇՀԿ ընդունելու ընթացակարգի մեկնարկի մասին», – հայտարարվել է ստորագրված փաստաթղթի անվանումը:

Ուրբաթ օրը Դուշանբեում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի մասնակիցները Իրանին ընդունել են այդ կազմակերպությունում՝ որպես լիիրավ անդամ, ասել է իրանցի լրագրող Աբաս Ասլանին:

«Շանհայի համագործակցության կազմակերպությանն Իրանի լիակատար մասնակցությունը հաստատվել է առաջնորդների կողմից Դուշանբեի գագաթնաժողովում»,- Twitter-ում գրել է Ասլանին:

Ըստ լրագրողի տվյալների՝ Իրանի ԱԳՆ նոր ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ասել է, որ Իրանի անդամակցությունը ՇՀԿ-ին «էական ազդեցություն» կունենա Իրանի միջազգային և, մասնավորապես, տարածաշրջանային շփումների վրա:

«Այս ռազմավարական անդամակցությունն էական ազդեցություն կունենա իր հարևանների հետ Իրանի բազմակողմանի համագործակցության գործընթացի վրա և Ասիային ուղղված քաղաքականությանը համապատասխան»,- Աբդոլլահիանի խոսքերը մեջբերում է Ասլանին:

Loading...