12:14   18-09-2021
Image Description
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մուտքի համար պատվաստման ապացույցներ չեն պահանջվի
Թողնել մեկնաբանություն

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճ պատվիրակների մուտքի համար չեն պահանջվի կորոնավիրուսի դեմ պատվաստման ապացույցներ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին ասված է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլա Շահիդի նամակում։

«Պատվաստման մասին իմ նամակի կապակցությամբ կցանկանայի ճշտել, որ 76-րդ նստաշրջանի ընթացքում, ուժի մեջ է մնում 75-րդ նստաշրջանի ընթացքում գործող համակարգը, որը հիմնված է պատվիրակների ազնիվ խոսքի նկատմամբ վստահության վրա»,- նշվում է նամակի տեքստում:

Loading...