12:23   18-09-2021
Լոնդոնի դատարանը արքայազն Ֆիլիպի կտակի հրապարակումը հետաձգել է 90 տարով
Թողնել մեկնաբանություն

Լոնդոնի Բարձրագույն դատարանը հետաձգել է արքայազն Ֆիլիպի կտակի հրապարակումն 90 տարով, հայտնում է BBC- ն։

Այդպիսի որոշում են ընդունել որպեսզի պաշտպանեն նրա կնոջ՝ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու «արժանապատվությունն ու համբավը»:

Ձևավորված սովորույթը հուշում է, որ թագավորական կտակը կարող է կնքված մնալ տասնամյակներ շարունակ՝ ի տարբերություն սովորական մարդու կտակի, որը կարող է դառնալ հանրային վերահսկողության առարկա:

Արքայազն Ֆիլիպի կտակի բովանդակությունը հայտնի չէ, դրա կատարումը կլինի 90 տարի անց:

Loading...