11:42   20-09-2021
Image Description
Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարների հանդիպումը չեղարկվել է սուզանավերի շուրջ վեճի պատճառով
Թողնել մեկնաբանություն

Ֆրանսիան որոշել չեղարկել պաշտպանության նախարար Ֆլորենս Փարլիի հանդիպումը բրիտանացի գործընկեր Բեն Ուոլեսի հետ՝ սուզանավերի շուրջ ստեղծված սկանդալի պատճառով։ Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը՝ հղում անելով Ֆրանսիայի ռազմական գերատեսչությանը։ Ավելի վաղ նման տեղեկություն էր հայտնվել The Guardian-ում։

Հանդիպումը, որը պետք է կայանար հաջորդ շաբաթ, Լոնդոնում, չեղարկվել է երկրների միջև սուզանավերի թեմայով առաջացած վեճի պատճառով։ Հիմքում Ավստրալիայի որոշումն է՝ հրաժարվելու ֆրանսիական սուզանավեր գնելուց՝ հօգուտ ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության հետ համատեղ նախագծի։

Հիշեցնենք, որ Ավստրալիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը սեպտեմբերի 15-ին հայտարարել էին անվտանգության ոլորտում նոր գործընկերության ձևավորման մասին։


Գրում է Shantnews.am -ը:

Loading...