12:48   20-09-2021
Image Description
Հենց այս պահին սահմանին գազի գնի շուրջ բանակցություններ են ընթանում. Հարցն արդիական է. Մհեր Գրիգորյան
Թողնել մեկնաբանություն

Ես կոնկրետ պատասխաններ չեմ տա, որովհետեւ հենց այս պահին բանակցություններ են ընթանում եւ չեմ կարող որեւէ հստակ բան ասել սահմանին գազի գնի վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Երեւանում անցկացվող «Armenian Business Forum»-ի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով գազի վնի վերաբերյալ հարցին:

«Սակագնի ձեւավորման առումով մենք կարծում ենք, որ մեզ մոտ բացարձակ հավասարակշռված իրավիճակ է: վերջին 2 տարում հսկայական աշխատանք է արվել այս ուղղությամբ: Սակագնի ձեւավորման հարցում կա բացարձակ փոխադարձ կոնսենսուս եւ փոխըմբռնում:

Այսօր միջազգային շուկայում գները ցույց են տալիս, որ գազի գնի հարցը արդիական է, որը հանգեցրել է բանակցային գործընթացի, որը հիմա ընթանում է: Արդյունքների մասին կտեղեկացնենք»,-ասաց նա:

Loading...