16:51   20-09-2021
Image Description
Վահան Քերոբյանը վստահեցրեց՝ Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը շուտով կլուծվի
Թողնել մեկնաբանություն

 ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցնում է, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը, բանակցությունների միջոցով, շատ շուտով կլուծվի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քերոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բոլորն անհանգստացած ենք այն վիճակով, որն այսօր առկա է Սյունիքի մարզում։

«Բանակցությունների միջոցով, վստահ եմ, որ կհասնենք նրան, որ այս պահին գործող ճանապարհը կաշխատի նորմալ ձևով: Երկրորդ, մենք նաև շրջանցիկ ճանապարհն ենք շատ ակտիվ վերակառուցում, որպեսզի այն հասանելի լինի բեռնատարների համար: Երրորդ, որը նույնպես քիչ կարևոր չի՝ «Հյուսիս-Հարավ» ծրագրի Քաջարան-Սիսիան հատվածում խոշոր ներդրումներն են: Ես արդեն ասել եմ, որ դա մոտ 1 մլրդ դոլարի ներդրում է, որը շատ շուտով կանցնի իր իրագործման փուլին»,-ասաց նախարարը:

Loading...