18:11   24-09-2021
Outsourcing. Ինչպե՞ս է այն կիրառվում Հայաստանում. «Գործարա® մտագրոհ»
Թողնել մեկնաբանություն

Վերջին երկու տարիները, որպես համավարակային բարդ շրջան փոխեց բիզնես աշխարհի մտածելակերպն ու գործիքակազմը: Աութսորսինգ երևույթը (արտապատվեր) որպես բիզնես գործառույթ զգալիորեն բարձրացրեց նշանակությունը: Սամվել Գևորգյանի կարճ սահմանումով ՝ սա ընկերության գործառույթներից մեկի այլ ընկերության փոխանցելն է: ՀՀ-ում այդ ուղղությամբ զարգացած է SMM-ը, հաշվապահությունը և տեղ-տեղ իրավաբանական ընկերութունները: Աութսորսինգի կարևորության մասին խոսելով, Գևորգ Պողոսյանը նշում է՝ բիզնեսի համար սա ապահովում է զարգացման բարձր տեմպ: Մեր իրականությունում հայ գործարարը հաճախ անընդունելի է համարում դա. Կա այն տպավորությունը, թե այս կերպ կորցնում են սեփական լիազորությունները: Այնինչ հակառակն է, դա ավելի կենտրոնացված աշխատանք է սեփական գործում առաջնահերթություններն ու ուժեղ կողմերը առաջ մղելու համար: Նարեկ Ալեքսանյանը հավելում է՝ աութսորսինգը առաջանում է այնտեղ, որտեղ դու հստակ տիրապետում ես գործընթացին, պարզապես պայամանգիրը փոխանցում ես մեկ այլ ընկերության: Կարևոր է, որ այն լինի վերահսկելի։

Loading...