12:02   04-10-2021
Մոտ 3 ժամ զրույց. ի՞նչ քննարկեցին Էրդողանն ու Պուտինը. «Թարմ ուղեղով»` Ռուբեն Սաֆրաստյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Հայ-թուրքական հարաբերություններում փոփոխություն չկա 1991-ից մինչ օրս: 3 հիմնական նախապայմանների կողքին, ըստ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի, պատերազմից հետո ավելացավ ևս մեկը.Հրաժարում Ցեղսպանության ճանաչումից, արցախահայության իրավունքի պաշտպանությանից և Կարսի պայմանագրի ընդունում: Սրանց կողքին այսօր ավելացել է նաև Մեղրիի միջանցքի հարցը: Թուրքիան, վստահաբար, հարաբերության կարգավորման որևէ քայլի չի գնա: Դեպի Սև ծով ելքը թույլ է տալիս մտածել, որ այս հարաբերությունների կարիքը ունենք հենց մենք, հետևաբար զիջումները Հայաստանից պիտի լինեն: Մյուս կողմից էլ այսօր Թուրքիան նոր խաղ է սկսել Իրանի հետ: Փակելով Մեղրիի միջանցքը՝ Թեհրանին նույնպես կանգնեցնում է խնդրի առաջ. Ճանապարհ դեպի Եվրոպա միայն Թուրքիայով: Սա Թշնամական պետության դիրքորոշումն է:

Loading...