ՏԻՄ ընտրություններին մնացել են հաշված օրեր: Քարոզարշավը արդեն 10 օրի ավել է ընթանում է, բայց կա խնդիր: Չկան քաղաքական բանավեճեր և բովանդակալից քննարկումներ: Ամեն ինչ մնում է փողոցային զրույցների համատեքստում: 2018 թվականի իրադարձությունների մեկնարկը Գյումրին էր, այսօր, ըստ «Գյումրին կռնա» դաշինքի անդամ Վարդան Գրիգորյանի, պիտի ամեն ինչ նորից սկսել հայրաքաղաքից: Եթե այդ ժամանակ ազգը զգում էր փոփոխության կարիք, ապա դա ոչ թե մարել է պատերազմից հետո, այլ ավելի է սրվել: Վարդան Սրտաշյանը, որը նույնպես անդամներից է, նշում է՝ ՏԻՄ ընտրությունների պատմության մեջ եղած կարծրատիպերը պիտի կոտրել. սխալ է մտածել, թե այս ընտրությունները պետության կայացման համար որոշիչ չեն: