18:47   05-01-2018
Չեչենական ազգային ինքնագիտակցությունն ու ռուսների ռազմավարական ձախողումը. Հայկական հայացք չեչենական խնդրին. Թողարկում #4
Թողնել մեկնաբանություն

Արցախյան պատերազմի ժամանակ Բաքվի կողմից մեր դեմ կռվող չեչենական խմբավորումները առանձնակի տպավորություն չեն թողել: Ոչ ինչ-որ լուրջ հմտություններով են աչքի ընկել, ոչ էլ գերմարդկային խիզախությամբ: Նույնը կարելի է նաև Աբխազական պատերազմի ժամանակ նրանց թողած հետքի մասին ասել: Ռուսների հետ ամեն ինչ այլ էր, ու այստեղ ոչ միայն հարազատ երկրի համար մղվող մարտերի գործոնն էր, այլև չեչենական ազգային ինքնագիտակցության մեջ Ռուսաստանի ընկալումը, որը Մոսկվան պարզապես չէր հասկանում:

Loading...