11:11   15-10-2021
Ադրբեջանը Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է մանեկեններն ու սաղավարտները. Եղիշե Կիրակոսյան
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի պահանջով Բաքվի «ռազմավարի պուրակից» արդեն հեռացվել են բոլոր մանեկեններն ու սաղավարտները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Առաջին ալիքի «Լուրեր» լրատվական ծրագիրը երեկոյան թողարկման եթերում ասել է Հաագայի դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

«Ադրբեջանական կողմը հավաստում է ներկայացրել, որ այդ «ռազմավարի պուրակից» հանվել են մանեկենները, սաղավարտները: Դա կարևորագույն հանգամանք է շեշտելու համար, որովհետև փաստացի դա կատարվել է Հայաստանի կողմից հայցը ներկայացնելուց հետո ընկած ժամանակահատվածում»,  - ասել է Արդարադատության միջազգային դատարանում ՀՀ շահերի ներկայացուցիչը: Հայկական կողմը, սակայն, պահանջումէ  պուրակը փակել ամբողջությամբ:

Բաքվում 2021 թ. ապրիլին բացված տխհրահռչակ պուրակում ներկայացված էին Արցախյան երկրորդ պատերազմում ադրբեջանական կողմի ձեռք բերած ռազմական տեխնիկան, ինչպես նաև հայ զինվորներին պատկերող մանեկենները՝ նրանց ծաղրող, նրանց արժանապատվությունը ոտնահարող, նվաստացուցիչ կերպարներով:

Հաագայի միջազգային դատարանն այսօր՝ հոկտեմբերի 14-ին, սկսել է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի լսումները:

Երևանը սեպտեմբերի 16-ին էր ներկայացրել հայցը Ադրբեջանի կողմից Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հիմքով: Հայաստանը Արդարադատության միջազգային դատարանին խնդրել է քննել հրատապ միջոց կիրառելու միջնորդությունը: Ներկայացված պահանջներից է նաև Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերադարձը, հոգևոր, կրոնական, մշակութային ժառանգության ոչնչացման դադարեցումը: Լսումները կշարունակվեն նաև վաղը՝ հոկտեմբերի 15-ի

Loading...